Пятница, 29.03.2024, 14:52
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 26 » ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ռենջ Ռովերով» շրջվել է (ֆոտո)
22:39
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ռենջ Ռովերով» շրջվել է (ֆոտո)
Ապրիլի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես դեպքի վայրից   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ռենջ Ռովեր» մակնիշի 08 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մինչև ձորում հայտնվելը «Ռենջ Ռովերի» վարորդը բախվել է Զարզանդ Հոլիկյանի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի 06 ՍՕ 988 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»–ի ուղևոր 22–ամյա Հասմիկ Մարտիրոսյանը առաջին բժշկական հետազոտման նպատակով դիմել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժկական կենտրոն։

Հավաքվածները Գ. Շամշյանին նաև պատմել են, որ «Ռենջ Ռովերը» պատկանում է ԱԺ պատգամավոր ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում։
Ակայն մեքենան վարել է նրա վարորդը։ Դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Աբրահամյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։ 

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
Просмотров: 281 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro