Пятница, 19.04.2024, 04:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 20 » Արմավիրի մարզում «ՎԱԶ 2103»–ը բախվել է «ՈւԱԶ 469»–ին. 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո
09:51
Արմավիրի մարզում «ՎԱԶ 2103»–ը բախվել է «ՈւԱԶ 469»–ին. 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո
 հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում 25-ամյա Արթուր Վարդարյանը, վարելով «ՎԱԶ 2103» մակնիշի 29 ՍԼ 640 համարանիշի ավտոմեքենան, Երվանդաշատ–Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ–ին՝ Երվանդաշատից դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի աջ եզրային գծում կայանված «ՈւԱԶ 469» մակնիշի 32 ՏՕ 295 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, 25-ամյա Ղազար Չախալյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ վարորդի կողքին նստած ուղևորը` 57-ամյա Սասուն Վարդանյանը, տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը և վիրավորները Արմավիրի մարզի Վանանդ գյուղից էին։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 1–ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և նույն վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը։

Հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ մահացածը վարորդի հայրն էր։ 

Վիրավորներին օգնություն են ցուցաբերել Երվանդաշատ և Վանանդ գյուղի գյուղի բնակիչները։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել «Ուազ 469»–ի վարորդի տվյալները։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Բաղրամյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արգամ Սարգսյանը։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հավանաբար փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվելու են Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանման վայր։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Просмотров: 648 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro