Пятница, 29.03.2024, 05:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 21 » Արշակունյաց պողոտայում «Մազդայի» վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և մեքենան թողնելով՝ դիմել փախուստի (ֆոտո)
17:12
Արշակունյաց պողոտայում «Մազդայի» վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և մեքենան թողնելով՝ դիմել փախուստի (ֆոտո)
Մայիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում՝ «Էրեբունի» օդանավակայանի ճանապարհին, «Մազդա CX 7» մակնիշի 30 ՏԼ 451 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, և թողնելով նրան անօգնական, ինչպես նաև թողնելով ավտոմեքենան վրաերթի վայրում, դիմել է փախուստի։
 
Դեպքի վայրում եղել է նաև հետիոտնի անցումը թույլատրող համապատասխան ցուցանակը։
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի և քննիչ Արթուր Գարսոյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Զաբել Անտաբյանն էր։

Վրաերթից հետո «Մազդան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մտել գազի խողովակի տակ։ Ճանապարհային ոստիկանության կանչով դեպքի վայր են ժամանել գազի համապատասխան ծառայության աշխատակիցները, որպեսզի զննեն, թե արդյոք վրաերթի հետևանքով գազի արտահոսք կա, թե ոչ։ Բարեբախտաբար, պարզվել է, որ այդպիսի վտանգ չկա։
 
Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ ՝ պարզելու համար, թե ով է վարել «Մազդան» և ով է վրաերթի հեղինակը։
 
Просмотров: 291 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro