Вторник, 23.04.2024, 13:17
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 20 » Աշտարակում 22-ամյա աղջիկը, «ԲՄՎ»–ով վթարի ենթարկվելով, մոտ 50 մետր գլորվել և գլխիվայր վիճակում հայտնվել է դաշտի մեջ (ֆոտո)
09:49
Աշտարակում 22-ամյա աղջիկը, «ԲՄՎ»–ով վթարի ենթարկվելով, մոտ 50 մետր գլորվել և գլխիվայր վիճակում հայտնվել է դաշտի մեջ (ֆոտո)
հունիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 11 OO 656 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Գյումրի ավտոճանապարհին՝ դեպի Աշտարակ ուղևորվելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել դաշտում։


Վթարի հետևանքով մի երիտասարդ աղջիկ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի (4-րդ սովխոզ) բնակիչ, 22-ամյա Նուշիկ Վարդանյանն է։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ըստ իր տեղեկությունների` վերջինս ավելի ուշ Աշտարակի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։


Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ–քննչական խումբը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արամ Խալաթյանի գլխավորությամբ։


Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի 2–րդ դասակի մի քանի աշխատակիցներ՝ ավագ տեսուչ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի հրշեջ–փրկարարները, քանի որ վթարված «ԲՄՎ»–ից գազի ուժեղ արտահոսք կար, ինչը վտանգ էր ներկայացնում։

Այս պահին ՃՈ աշխատակիցները կարողացել են կանխել գազի արտահոսքը։

Փաստի առթիվ քննիչ Ա. Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Просмотров: 611 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro