Այսօր՝ ժամը 1.00-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աճառյան փողոցում «Էլենա» տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 4161 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Ռավ 4» մակնիշի 23 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
|