Пятница, 19.04.2024, 10:44
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 7 » Ավտովթար՝ Երևանում. «Կիա»-ն կողաշրջվել է, իսկ «Շկոդա»-ի վարորդը դիմել է կեսժամանոց փախուստի (ֆոտո)
08:49
Ավտովթար՝ Երևանում. «Կիա»-ն կողաշրջվել է, իսկ «Շկոդա»-ի վարորդը դիմել է կեսժամանոց փախուստի (ֆոտո)
Ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում 29-ամյա Արմեն Առաքելյանը, վարելով «Շկոդա» մակնիշի 17 ԼՍ 870 համարանիշի ավտոմեքենան, Կասյան-Գյուլբեկյան փողոցների խաչմերուկում բախվել է 31-ամյա Լիլիթ Տոնոյանի վարած «Կիա» մակնիշի 840 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարից հետո Ա.Առաքելյանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վթարի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցներին Լ.Տոնոյանը հայտնել է, որ վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարից 30 րոպե անց փախուստի դիմած Ա.Առաքելյանը ավտոմեքենայով ներկայացել է դեպքի վայր:

Այս պահին վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության և Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:

Տեղում են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

texekutyun@ armeniatviyic

Просмотров: 310 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro