Вторник, 17.10.2017, 04:54
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 12 » Ավտովթար՝ Կոտայքում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)
11:10
Ավտովթար՝ Կոտայքում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)
 Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անուշ-Աղվերան առողջարանային համալիրի ճանապարհին իրար են բախվել «Լադա 2110» մակնիշի 673 ԼԼ 64 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 42 ՏՏ 980 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:

ՃՈ աշխատակիցները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխած անձինք Կոտայքի մարզի Արզաքան համայնքի բնակիչներ են՝ 45-ամյա Տարոն Անտոնյանը, 44-ամյա Տաթևիկ Մովսիսյանը, 54-ամյա Գայանե Մալոյանը, ինչպես նաև «Վազ 2106»-ի վարորդ, 35-ամյա Հրաչ Մովսիսյանը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ «Լադա 2110»-ի վարորդը եղել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Արսեն Մուրադյանը:
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանոմունքում նյութեր են նախապատրաստվում:


Просмотров: 145 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro