Вторник, 17.10.2017, 04:59
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 21 » Ավտովթար Սյունիքի մարզում. կա 3 վիրավոր (ֆոտո)
10:16
Ավտովթար Սյունիքի մարզում. կա 3 վիրավոր (ֆոտո)
Ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30–ի սահմաններում Կապան–Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ–ի հատվածում Սյունիքի մարզի Վաչագան գյուղի բնակիչ, 23-ամյա Հակոբ Հակոբյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 29 ԼՕ 328 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Քաջարան քաղաքի Շիրվանզադեի 4/1 շենքի բնակիչ 31-ամյա Էրիկ Սաղաթելյանի վարած «Լենդ Ռովեր» մակնիշի 24 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով է. Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաջարան քաղաքի հիվանդանոց, իսկ «ՎԱԶ 2121»-ի վարորդը և նրա ուղևոր՝ Վաչագան գյուղի բնակիչ 17-ամյա Մարտուն Հարությունյանը տեղափոխվել են Կապանի հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շավոյանի գլխավորությամբ։ 

Տեղում է եղել նաև 6-րդ վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տուգանային հրապարակ։
Просмотров: 192 | Добавил: Admin | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro