Пятница, 15.12.2017, 20:45
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 20 » Ավտովթարից հետո տաքսու վարորդը դեպքի վայրից հեռացել է՝ բախումից խուսափելու համար (ֆոտո)
15:42
Ավտովթարից հետո տաքսու վարորդը դեպքի վայրից հեռացել է՝ բախումից խուսափելու համար (ֆոտո)
Ապրիլի 20-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Թբիլիսյան խճուղու վրա, «Կոկա կոլա» ընկերություն տանող ճանապարհի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի «S» դասի 01 VS 015 համարանիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը՝ 34–ամյա Արման Ղևոնդյանը վթարի վայրից 1-03 Շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ «Մերսեդեսի» հարվածի հետևանքով էլեկտրասյունը պոկվել է՝ կտրելով նաև էլեկտրալարերը։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Մերսեդեսը» մեծ արագությամբ սլանալուց է եղել, և նրա առջև է դուրս եկել «Դեյու» մակնիշի Լ 0813 համարանիշի տաքսի ավտոմեքենան և բախումից խուսափելու նպատակով փորձել է «փախցնել» մեքենան և բախվել է էլեկտրասյանը։

 Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Տեղում են նաև ԱՊՊԱ գործակալության ներկայացուցիչները։ 

Հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ տաքսու վարորդը վթարի վայրից հեռացել է, քանի որ «Մերսեդես»–ի համար ժամանած անձինք փորձել են հարձակվել նրա վրա։ 

Պետք է դեպքի վայր ժամանի նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վարչության քննության բաժնի քննիչը, որից հետո կպարզվի տաքսու վարորդի ինքնությունը։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 
Просмотров: 218 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro