Среда, 24.04.2024, 18:33
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 28 » Դիլիջանում «Տոյոտա Քեմրին» դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա երկու վիրավոր (ֆոտո)
08:47
Դիլիջանում «Տոյոտա Քեմրին» դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կա երկու վիրավոր (ֆոտո)
Մայիսի 27–ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 00.10–ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից Ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ գլխի շրջանում քերծված–պատռված վերքեր, աջ ձեռքի թիկնային մակերեսի պատռված վերք՝ արտաքին սուր արյունահոսությամբ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Սամսոն Շահումյանը, իսկ գոտկային շրջանի սալջարդ մարմնական վնասվածքով 27-ամյա Սուսաննա Վարդանյանը։

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը հիվանդանոցում պարզել է, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի սկզբնամասից, որտեղ Ս. Շահումյանը, վարելով «Տոյոտա Քեմրի» մակնիշի 07 LO 770 համաևրանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարված ավտոմեքենան գրանցված է 31–ամյա Գարեգին Հարությունյանի անունով։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Դիլիջանի Ոստիկանության տուգանային հրապարակ։
 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Просмотров: 284 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro