Пятница, 15.12.2017, 20:51
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 11 » Էջմիածին–Երևան ավտոճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2110»–ը և «Նիսսան»–ը, կա վիրավոր (ֆոտո)
17:24
Էջմիածին–Երևան ավտոճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 2110»–ը և «Նիսսան»–ը, կա վիրավոր (ֆոտո)
Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին–Երևան ավտոճանապարհին։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։20-ի սահմաններում Էջմիածին–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ–ի հատվածում, «Ռաստր» գործարանի դիմաց, միմյանց են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Արտեմ Մելքոնյանի կողմից վարած «ՎԱԶ 2110» մակնիշի 51 RR 001 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 21–ամյա Հարություն Վարդանյանի վարած «Նիսսան» մակնիշի 33 DD 007 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ՎԱԶ 2110» մեքենայի ուղևոր 23–ամյա Սոֆիա Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց։ Վթարի ենթարկված 2 ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ։

Դեպքի վայրում եղել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1–ին դասակի տեսուչները ՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Просмотров: 141 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro