Четверг, 25.04.2024, 18:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 12 » Գեղարքունիքում «Օպել Վեկտրան» գլխիվայր վիճակում հայտնվել է ձորակում, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
13:32
Գեղարքունիքում «Օպել Վեկտրան» գլխիվայր վիճակում հայտնվել է ձորակում, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07.30–ի սահմաններում Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ 33–ամյա Էդգար Լազյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 32 SO 494 համարանիշի ավտոմեքենան՝ Ճամբարակ–Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դեպի Ճամբարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր վիճակում հայտնվել աջակողմյան ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ նույն գյուղի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Բաբայանն ու 35-ամյա Քրիստինե Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: Վիրավոր վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները, ինչպես նաև Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քաղաքացիների օգնությամբ։ Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը ղեկավարել է բաժնի պետ Յուրա Գևորգյան ։

Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1–ին դասակի հրամանատար Սերգեյ Հակոբյանը։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Ճամբարակի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բագրատ Հարությունյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վարորդ Է. Լազյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի գնդացրորդ։

Գ. Շամշյանի տեղեկություններով նախապատրաստված նյութերը Ոստիկանության Ճամբարակի բաժնից կուղարկվի Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն։ 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Просмотров: 314 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro