Вторник, 17.10.2017, 04:57
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 7 » Գեղարքունիքում «Օպել Վեկտրան» և «ՎԱԶ 21121»-ը բախվել են իրար. կա 5 վիրավոր (ֆոտո)
00:33
Գեղարքունիքում «Օպել Վեկտրան» և «ՎԱԶ 21121»-ը բախվել են իրար. կա 5 վիրավոր (ֆոտո)
հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

Ինչպես   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Օպել Վեկտրա» մակնիշի 14 ՏԼ 062 համարանիշի և «ՎԱԶ 21121» մակնիշի 30 ՕՕ 960 համարանիշի ավտոմեքենաները դիմահար բախվել են իրար: «Օպել Վեկտրա»-ն վարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 41-ամյա Արայիկ Կարեյանը, իսկ «ՎԱԶ 21121»-ը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ 28-ամյա Նվեր Մարտիրոսյանը:
 
Վթարի արդյունքում երկու մեքենաների վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ 42-ամյա Սլավիկ Եղոյանը և Վիրաբ Մխեյանը, ինչպես նաև «Վազ 21121»-ի ուղևոր Վարդենիս քաղաքի բնակիչ 19-ամյա Արգինե Սարգսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ ավելի ուշ՝ Երևան:
 
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գարիկ Երանոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Նույն դասակի տեսուչ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վարդենիսի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 243 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro