Пятница, 15.12.2017, 20:45
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 11 » Հրազդանի կիրճում «ԲՄՎ Իքս 5»–ը հարվածել է մեծ թվով ավտոմեքենաների, իսկ վարորդը ծեծի է ենթարկել շտապօգնության անձնակազմին (ֆոտո)
15:12
Հրազդանի կիրճում «ԲՄՎ Իքս 5»–ը հարվածել է մեծ թվով ավտոմեքենաների, իսկ վարորդը ծեծի է ենթարկել շտապօգնության անձնակազմին (ֆոտո)
Մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից  հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճի՝ դեպի «Գետափ» ռեստորանային համալիր տանող ճանապարհի սկզբնամասից սկսած հարվածել է 2 «Մերսեդես», 1-ական «Տոյոտա», «Ռենջ Ռովեր» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաների։

Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցները, և այդ ժամանակ «ԲՄՎ Իքս 5»-ի վարորդը իր ընկերոջ հետ բռնություն են կիրառել և ծեծի ենթարկել շտապօգնության բուժքրոջն ու վարորդին։ Նրանց կարողացել են դեպքի վայրում վնասազերծել դեպքի վայր շտապ ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Եղիշ Ենգիբարյանի գլխավորությամբ։

Մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանումը՝ «ԲՄՎ Իքս 5»–ի վրայից հանել էին համարանիշները։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ համարանիշներն են՝ 77 NO 707։ Վարորդն ու նրա ընկերը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ «ԲՄՎ»–ն մտել է «Ռենջ Ռովերի» տակ։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչները՝ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, ավտոմեքենան վարել է երևանյան բուհերից մեկի պաշտոնյայի ազգականը: Նա և իր ընկերը եղել են ոչ սթափ վիճակում:


Ապահովագրական ընկերության՝  դեպքի վայր ժամանած ներկայացուցիչները Գ. Շամշյանին պատմել են, որ այս ավտովթարը ԱՊՊԱ համակարգը ներդնելուց ի վեր գույքային վնասի առումով Հայաստանում գրանցված ամենաթանկ ավտովթարն է, և հասցված վնասը նախնական հաշվարկներով կազմում է մոտ 300 հազար դոլար։






Просмотров: 154 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro