Пятница, 29.03.2024, 12:11
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 3 » «Լեքսուս»–ն ու «ԲՄՎ Իքս 5»–ը բախվել են իրար. վթարի վայրում հավաքված «ջահելները» սպառնացել են ֆոտոլրագրողին (ֆոտո)
09:48
«Լեքսուս»–ն ու «ԲՄՎ Իքս 5»–ը բախվել են իրար. վթարի վայրում հավաքված «ջահելները» սպառնացել են ֆոտոլրագրողին (ֆոտո)
 Հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կասյան–Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի 15 ՕՕ 606 համարանիշի և «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 09 OV 999 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Լեքսուսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթեզրին։ Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՈՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՔՎ ՃՏՀ) քննության բաժնի քննիչները, «ԲՄՎ Իքս 5»-ի վրայից հանվել էին ավտոմեքենայի համարանիշները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու վարորդներն էլ տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց։ «ԲՄՎ Իքս 5»-ը վարել է 21-ամյա Տարոն Ղարիբյանը, իսկ «Լեքսուսը»՝ 20-ամյա Նարեկ Մխիթարյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով «ԲՄՎ Իքս 5»–ը գրանցված է Երևանի 16 թաղամասի 40 շենքի բնակիչ Խաչատուր Գալստյանի անունով։ Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձել են խոչընդոտել Շամշյանի աշխատանքը՝ անգամ սպառնալով, որ եթե «ԲՄՎ Իքս 5-ը» հայտնվի եթերում կամ համացանցում, ապա խնդիրներ է ունենալու։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ՈՔԳՎ Երևանի ՔՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։ Վթարի վայրում «ԲՄՎ Իքս 5»-ի «ջահելները» փորձում էին ՃՈ աշխատակիցներին և քննիչներին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, սակայն քննիչի հանձնարարականով երկու մեքենաներն էլ տեղափոխվել են տուգանային հրապարակ։

Просмотров: 520 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro