Пятница, 19.04.2024, 18:01
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 12 » «Մերսեդես»–ը գլորվել է ձորակը, վարորդն ու 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
11:23
«Մերսեդես»–ը գլորվել է ձորակը, վարորդն ու 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30–ի սահմաններում Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ 32-ամյա Համլետ Ավագյանը, վարելով «Մերսեդես Ե220» մակնիշի 24 ՍԼ 010 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ եղբայրներ Վաչիկ և Խաչիկ Հովսեփյանները, Սյուզետա Մարտիրոսյանը և Հասմիկ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Յաղուրյանը։

Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սպիտակի բաժնի տուգանային հրապարակ։

Փաստի առթիվ քննիչ Յաղուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Просмотров: 388 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro