Вторник, 17.10.2017, 04:56
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Главная » 2012 » Июль » 24 » «Մերսեդեսը» վթարից հետո հայտնվել է գետում. կա մեկ զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)
10:47
«Մերսեդեսը» վթարից հետո հայտնվել է գետում. կա մեկ զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր` հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ, 26-ամյա Աղաս Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 280» մակնիշի 09 ԼՏ 282 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով` հայտնվել գետում:

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Զատիկ Թորոսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը` Աբովյան քաղաքի Դարանի 6/53 շենքի բնակիչ, 29-ամյա Հակոբ Դովլաթյանը, ով աշխատում է «Սամկոն» ՍՊԸ-ում, վարորդի հետ ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն:

Հրազդան բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Դովլաթյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և նրան տեղափոխելու են Երևան:

Գ. Շամշյանը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը` վիրավորներին ձորից դուրս են բերել և հիվանդանոց տեղափոխել վթարի վայրի հարևանությամբ գտնվող մեղվապահները:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալն ու Հրազդանի քննչական բաժանմունքի քննիչը:

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Просмотров: 577 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro