Пятница, 15.12.2017, 20:46
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 12 » «Միթսուբիշի»–ն հանքային ջրերի գործարանի մոտ շրջվել է ձորը, վարորդը տեղում մահացել է (ֆոտո)
13:27
«Միթսուբիշի»–ն հանքային ջրերի գործարանի մոտ շրջվել է ձորը, վարորդը տեղում մահացել է (ֆոտո)
Մայիսի 12-ին, անհայտ քաղաքացին հայտնել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որ Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ գիշերը ժամը 04.00–ի սահմաններում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ 32–ամյա Պավել Զաբորկինը, վարելով «Միթսուբիշի Իօ» մակնիշի 23 ՍL 916 համարանիշի ավտոմեքենան, Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ–ի հատվածում՝ «Դիլիջան ֆրոլովա» կոչվող հանքային ջրերի գործարանի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին և գլորվելով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է ձորում՝ գետի մեջ։

Վթարի հետևանքով Պ. Զաբորկինը տեղում մահացել է։ Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել նրա համագյուղացիներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը ուներ երկու անչափահաս երեխա։

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Դիլիջանի քննչական բաժանմունքում քննիչ Հ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Քիչ առաջ ավտոմեքենան ձորից կռունկի օգնությամբ դուրս բերվեց և այն տեղափոխվելու է Ոստիկանության Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակ։

Просмотров: 166 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro