Четверг, 25.04.2024, 09:15
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 11 » Պռոշյան փողոցում «Շևրոլեն» հարվածել է «ՎԱԶ 2121»–ին. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
15:19
Պռոշյան փողոցում «Շևրոլեն» հարվածել է «ՎԱԶ 2121»–ին. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
Մայիսի 12–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պռոշյան փողոցի թիվ 7 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի 15 ՏՕ 440 համարանիշի և «Շևրոլե» մակնիշի 64 ՍO 505 համարանիշի ավտոմեքենաները։
 
Բախման հետևանքով «ՎԱԶ 2121»–ի ուղևորը տեղում մահացել է, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ևս 4 հոգի։
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզեցին, որ մահացածը 50-ամյա Ռաֆիկ Մուրադյանն էր։
 
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի հիմնական մեղավորը եղել է «Շևրոլեի» վարորդը։

Դեպքի վայրում հավաքվածները պատմում են, որ «Շևրոլե»–ի վարորդը ճանաչված ըմբշամարտիկ Նորայր Մուշեղյանի որդին է եղել։
 
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը երեք երեխաների հայր էր, և աշխատում էր Կասյան 1 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում, և 1 տարի առաջ, երբ զինված հանցագործը փորձել էր ավազակային հարձակման եղանակով թալանել տարադրամի փոխանակման կետը, Ռաֆիկ Մուրադյանը վնասազերծել էր հանցագործին։
 





Просмотров: 452 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro