Вторник, 17.10.2017, 04:57
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 12 » «Շղթայական» ավտովթարներ «Չայնիի» ոլորաններում կամ թե ինչի է բերում ուրիշի ավտովթարի նկատմամբ հետաքրքրասիրությունը (ֆոտոշարք)
13:12
«Շղթայական» ավտովթարներ «Չայնիի» ոլորաններում կամ թե ինչի է բերում ուրիշի ավտովթարի նկատմամբ հետաքրքրասիրությունը (ֆոտոշարք)
 հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Երևանի բնակիչ Մանուկ Բեգինյանը, վարելով «Պեժո 206» մակնիշի 19 ՏՕ 948 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան, ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի, գլխիվայր շրջվել և բախվել բետոնե արգելապատնեշներին:

 Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև նույն վաշտի հետաքննիչը: Վթարից հետո նշված հատվածում տեղի էի ունեցել ևս երկու ավտովթար: Նշված հատվածով երթևեկող հետաքրքրասեր վարորդները, ցանկանալով դիտել տեղի ունեցած ավտովթարը, իրենք են դարձել ավտովթարի պատճառ: 

 Այդպիսով ավտովթարի մեջ են հայտնվել միանգամից ևս 4 ավտոմեքենաներ՝ «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 31 ՏՕ 020 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 27 ՍՏ 555 համարանիշի, «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 33 LT 988 համարանիշի և վերջապես՝ «Մերսեդես» մակնիշի 08 ՏԼ 883 համարանիշի ավտոմեքենաները: 

 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 210 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro