Вторник, 23.04.2024, 22:09
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 21 » Տավուշում «ԲՄՎ»–ն հարվածել է հաստաբուն ծառերին և շրջվել. վարորդը ծանր վիրավոր, իսկ ուղևորուհին մահացել է
17:18
Տավուշում «ԲՄՎ»–ն հարվածել է հաստաբուն ծառերին և շրջվել. վարորդը ծանր վիրավոր, իսկ ուղևորուհին մահացել է
Մայիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.30-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի բնակիչ 29-ամյա Դավիթ Գաբրիելյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՍ 444 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Տավուշ ավտոճանապարհի 147–րդ կմ–ի հատվածում՝ Ազատամուտ գյուղի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի հաստաբուն ծառերին, որից հետո շրջվել։

Վթարի հետևանքով Դ. Գաբրելյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ 29-ամյա Նինել Սարգսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Իջևանի ոստիկանապետի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Արտուշ Գասպարյանի գլխավորությամբ։

Արդեն դեպքի վայրում քննչական աշխատանքները կատարելու համար ժամանել է Ոստիկանության Քրեական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչը։
 
Գ. Շամշյանը հայտնում է, որ, հավանաբար, փաստի առթիվ քննիչի կողմից կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


Просмотров: 296 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro