Четверг, 25.04.2024, 18:50
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 8 » Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհին «Օպելը» շրջվել է, կան վիրավորներ
13:56
Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհին «Օպելը» շրջվել է, կան վիրավորներ
Ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ինչպես Ստեփանավանից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։15-ին «Ստեփանավան բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու հոգի։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01։30–ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Արման Աբրահամյանը վարելով «Օպել վեկտրա» 30 ՏՏ 645 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և շրջվել։

Վթարի հետևանքով Ա. Աբրահամյանը, նրա եղբայրը՝ 1980թ. ծնված Յուրիկ Աբրահամյանը և Տաշիր քաղաքի բնակիչ 1979թ. ծնված Ալեքսան Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի ԲԿ։ Վարորդին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Просмотров: 298 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro