Вторник, 16.04.2024, 21:30
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 13 » «ՎԱԶ 2106»–ն ու «ՎԱԶ 21214»–ը բախվել են «ԲՄՎ Իքս–5»-ին. կան վիրավորներ (ֆոտո)
16:30
«ՎԱԶ 2106»–ն ու «ՎԱԶ 21214»–ը բախվել են «ԲՄՎ Իքս–5»-ին. կան վիրավորներ (ֆոտո)
Ա պրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։20-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Էջմիածնի հին խճուղու հետ հատվող խաչմերուկի հարևանությամբ, «ՎԱԶ 22106» մակնիշի 68 ՍՕ 632 համարանիշի մեքենայի վարորդը, ում տվյալները ճշտվում են, ընդհարվել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ–ում որպես ճանապարհների նշագծաման ինժեներ և տրանսպորտի բաժնի պետ աշխատող 46-ամյա Ռուդիկ Սահակյանի վարած «ԲՄՎ Իքս–5» մակնիշի 70 QQ 077 համարանիշի ավտոմեքենային։

Նշված վթարից հետո «ԲՄՎ Իքս–5»–ին է ընդհարվել Երևանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 18-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի 91 ՏՏ 091 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «ԲՄՎ Իքս–5»–ի ուղևորներ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչներ 70-ամյա Թերեզա Սահակյանը, 15-ամյա Թերեզա Սահակյանը և 38-ամյա Նինել Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։



Просмотров: 451 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro