Вторник, 17.10.2017, 04:54
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 17 » Խոշոր ավտովթար՝ Երևան–Սևան ավտոճանապարհին. «Նիվան» շրջվել է, կան վիրավորներ (ֆոտո)
13:55
Խոշոր ավտովթար՝ Երևան–Սևան ավտոճանապարհին. «Նիվան» շրջվել է, կան վիրավորներ (ֆոտո)
Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։40-ի սահմաններում Երևան–Սևան ավտոճանապարհի 32–րդ կմ–ի հատվածում իրար են բախվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 48-ամյա Գառնիկ Ներսիսյանի վարած «Սուբարո» մակնիշի 32 ՍՏ 806 համարանիշի և  Յուրա Գալստյանի կողմից վարած «ՎԱԶ 2121» («Նիվա») մակնիշի 30 PO 001 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»ը շրջվել է։

Դեպքի վայրից 1-03 ծառայության աշխատակիցները Չարենցավանի բժշկական կենտրոն են տեղափոխել «ՎԱԶ 2121»-ի վարորդին և ուղևորին՝ Հայկ Ղալումյանին։ Վթարի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Երևանից դեպի Սևան ընթանալիս «Սուբարու»–ն բախվել է «Նիվա»–ին, որի հետևանքով «Նիվա»–ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել։ Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Մելքումյանը։ Քննիչի հանձարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ։



Просмотров: 222 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro