Пятница, 15.12.2017, 20:50
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 12 » Խոշոր ավտովթար Մարտունի քաղաքում. «Լիդեր» սուպերմարկետի դիմաց իրար է բախվել 3 մեքենա (ֆոտո)
15:17
Խոշոր ավտովթար Մարտունի քաղաքում. «Լիդեր» սուպերմարկետի դիմաց իրար է բախվել 3 մեքենա (ֆոտո)
Ապրիլի 11-ին, ժամը 21։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհին՝ «Լիդեր» սուպերմարկետի դիմաց, իրար են բախվել «Աուդի» մակնիշի 06 ՕՍ 111 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 42 ԼՍ 201 և կրկին «ՎԱԶ 2106» մակնիշի 27 ՕԼ 508 համարանիշի ավտոմեքենաները ։ Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վթարի վայրից «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 հոգի։

Վթարի ենթարկված քաղաքացիներն են՝ Գավառի բնակչուհի՝ 25–ամյա Տաթևիկ Եղիազարյանը, Մարտունի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Քերիմյանը և նրա համաքաղաքցի՝ 40-ամյա Կառլեն Ղազարյանը։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ քննչական խումբը։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Արթուր Ավագյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ։

Վթարի հիմնական պատճառը ճանապարհի անբարեկարգ վիճակն էր, քանի որ պատկան մարմինները ճանապարհի եզրաքարերը քանդելուց հետո վերանորոգման աշխատանքներ չեն կատարել, ինչն էլ հերթական վթարի պատճառ է դարձել։

Նշենք նաև, որ վթարից անցել է ավելի քան մեկ ժամ, սակայն դեպքի վայր չեն բարեհաճել ներկայանալ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։


Просмотров: 230 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro