Пятница, 15.12.2017, 20:53
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 664
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 14 » Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորում. 1 զոհ, 5 վիրավոր, ոստիկանները դժվարությամբ են զսպում հարազատներին (ֆոտո)
16:19
Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորում. 1 զոհ, 5 վիրավոր, ոստիկանները դժվարությամբ են զսպում հարազատներին (ֆոտո)
Ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գետափ–Մարտունի միջպետական ավտոճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում իրար են բախվել Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ 37-ամյա Վահե Հակոբյանի վարած «ՎԱԶ 2105» մակնիշի 18 ԼՕ 016 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Օպել Օմեգա» մակնիշի 26 ԼՏ 477 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Եղեգնաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ՎԱԶ 2105»–ի վարորդ Վ. Հակոբյանը, Հովիկ Հարությունյանը, ում ծննդյան թիվը և բնակության վայրը դեռևս ճշտվում է ոստիկանության կողմից, Մարատ Հովակիմյանը, որի տվյալները ևս ճշտվում են, 11-ամյա Հովիկ Բադալյանը, 13-ամյա Արտյոմ Բադալյանը և 3-ամյա Վոլոդյա Խաչատրյանը։
Հիվանդանոցում Վահե Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացավ։

Դեպքի վայրում են գտնվում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանությունը դժվարությամբ է կարողանում հանդարտեցնել մահացածի և վիրավորների հարազատներին, քանի որ իրավիճակը լարված է։

Ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում Վայոց Ձորի հիվանդանոցում։


Просмотров: 233 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro