Пятница, 29.03.2024, 16:59
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 24 » ԱԺ պատգամավորի օգնականը «Նիսան»-ով վթարի է ենթարկվել (ֆոտո)
10:42
ԱԺ պատգամավորի օգնականը «Նիսան»-ով վթարի է ենթարկվել (ֆոտո)
Ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում 30-ամյա Գառնիկ Ավետիսյանը, վարելով «Նիսան» մակնիշի 08 ԼՍ 007 համարանիշի ավտոմեքենան, բախվել է «Բագրատ Շիմալյան» ԱՁ-ում որպես վարորդ աշխատող, տաքսիստ, 50-ամյա Աշոտ Շիմալյանի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի Տ 4872 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ՃՈ աշխատակիցները և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննությն բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, «Նիսանի» վրայից հանվել էին համարանիշները: Սակայն քննիչի հանձնարարականով, համարանիշները հետ տեղադրվեցին «Նիսանի» վրա:

Դեպքի վայրում հավաքվածները Գ.Շամշյանին պատմել են, որ «Նիսանի» վարորդ Գ. Ավետիսյանը աշխատում է որպես  ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանի (Կարամելի Հարութ) օգնական, ով այդ մասին նաև հայտնել է քննիչին:

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:


Просмотров: 291 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro