Пятница, 19.04.2024, 11:57
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 28 » Ավտովթար՝ Սյունիքում. «Ուազ»-ը կողաշրջվել է. 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)
18:57
Ավտովթար՝ Սյունիքում. «Ուազ»-ը կողաշրջվել է. 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)
Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.10-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարո Գևորգյանը, վարելով «Ուազ» մակնիշի 355 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենան, Կապան-Գեղանուշ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել Կապանի թունաքիմիկատների թափոնների ձորում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Կապանի բնակիչներ, 25-ամյա Էդգար Պողոսյանը և 37-ամյա Ռոբերտ Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 27-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել է:

Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի և հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի


Просмотров: 305 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro