Пятница, 19.04.2024, 04:44
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 21 » «ԲՄՎ»–ն բախվել է հաստաբուն ծառին՝ ապա կանգառի նստարանին. 24-ամյա վարորդը վերակենդանացման բաժնում է (ֆոտո)
17:16
«ԲՄՎ»–ն բախվել է հաստաբուն ծառին՝ ապա կանգառի նստարանին. 24-ամյա վարորդը վերակենդանացման բաժնում է (ֆոտո)
Մայիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.40-ի սահմաններում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ 24-ամյա Դավիթ Ավետիսյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՏ 084 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել Սեբաստիա փողոցի 3ա հասցեի դիմաց գտնվող հաստաբուն ծառին, որից հետո բախվել նույն հատվածում գտնվող կանգառի նստարանին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի հատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, ում էլ դեպքի վայր ժամանած 1-03 շտապբուժօգնության ծառայության բրիգադը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն։
 
Այս պահին նա ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։
 
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Просмотров: 275 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 ARMEN  
0
lav chi

Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro