Пятница, 29.03.2024, 12:14
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 12 » Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»–ը բախվել է ծառին. կա 4 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
11:20
Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»–ը բախվել է ծառին. կա 4 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 24 ՏԼ 890 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Գոռ Միրաքյանը, վարելով նշված ավտոմեքենան, Երևան–Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ–ի հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե և երկաթյա արգելապատնեշներին, այնուհետև շրջվել և բախվել է հաստաբուն ծառին։

Վթարի արդյունքում վարորդը և 3 ուղևորներ՝ Քնարիկ Ավակիմյանը, Լուսինե Գևորգյանը և Ջուլիետա Ծատուրյանը մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Կոտայքի մարզի փրկարարները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ 45 րոպեից ավել շտապօգնության մեքենան ուշանում էր վթարի վայր ժամանելուց։ Տեսնելով դա, այլ ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխեցին Հրազդանի բժշկական կենտրոն և միայն վիրավորներին տեղափոխելուց 20 րոպե հետո շտապօգնության մեքենան ժամանեց վթարի վայր։

Վարորդի և ուղևորներից Ջուլիետա Ծատուրյանի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։


Փաստի առթիվ Հրազդանի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Շամշյանը հայտնում է, որ «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել են ԲՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Քոչարյանի՝ մեծ քանակությամբ բուկլետներ։

«Մերսեդես»–ը վթարի վայրից տեղափոխվելու է Ոստիկանության Հրազդանի բաժնի տուգանային հրապարակ։






Просмотров: 320 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro