Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել էր «Կամազ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին:
Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:
Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա:
Վարորդին դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
TEXEKUTYUN@ ARMENIATVIYIC
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի