Пятница, 29.03.2024, 05:27
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 1 » Գառնի–Արտաշատ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը՝ դառնալով 40-ամյա կնոջ և 3 ամսական աղջկա մահվան պատճառ (լուսանկարներ, տեսանյութ)
23:15
Գառնի–Արտաշատ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը՝ դառնալով 40-ամյա կնոջ և 3 ամսական աղջկա մահվան պատճառ (լուսանկարներ, տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Մուրադյանի կողմից այսօր՝ հունիսի 1-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ կետի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագրծման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավել մարդում մահ) հատկանիշներով։
 
Նշված քրեական գործը հարուցվել է այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ։

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1-ի սահմաններում Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 45-ամյա Սարո Նաբոյանը, վարելով «ՈՒԱԶ 3303» մակնիշի 28 OL 572 համարանիշի ավտոմեքենան Գառնի–Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , շրջվել, ապա մոտ 50 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, նույն գյուղի բնակիչ 40-ամյա Զինե Խուդոյանը տեղում մահացել է։ Լուսաբացին դեպքի վայր ժամանած ՃՈ 2–րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ վթարի վայրում հայտնաբերել են 3 ամսական աղջկա՝ Նարինե Մստոյանի դին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 359 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro