Пятница, 29.03.2024, 09:14
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 5 » Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 21015»-ը գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ֆոտո)
10:25
Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 21015»-ը գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ֆոտո)
 Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի վայրում:

Ինչպես դեպքի վայրից   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 47-ամյա Վարդան Գուլանյանը, վարելով «ՎԱԶ 21015» մակնիշի 17 ԼՍ 140 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվել ձորը:

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, Վ.Գուլանյանը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Վահագն Ղարիբյանը:

Այս պահին դեպքի վայր են կանչում հատուկ տեխնիկա, որպեսզի ավտոմեքենան դուրս բերվի ձորից և տեղափոխվի ոստիկանության Սևանի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Просмотров: 577 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro