Четверг, 18.04.2024, 20:34
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 12 » «Կրայսլերը» Երևանի քաղաքապետարանի մոտ հարվածել է կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենային (ֆոտոշարք, տեսանյութ)
15:20
«Կրայսլերը» Երևանի քաղաքապետարանի մոտ հարվածել է կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենային (ֆոտոշարք, տեսանյութ)
Ապրիլի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է 1-03 շտապօգնության ծառայության ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։

Վթարի հետևանքով բժշկական հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, «Կրայսլերի» վրայից հանվել էին համարանիշները, ինչը ենթադրում է, որ «Կրայսլերը» սովորական քաղաքացու չի պատկանում։

Այս պահին դեպքի վայրում են նաև Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը և Երևանի քաղաքապետարանի Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Շտապօգնության բրիգադը մեկնելուց է եղել կանչով հասցե և միացված են եղել բոլոր ազդանբշանները։ Հետևաբար Կրայսլերի վարորդը պետք է զիջեր Շտապօգնության մեքենային։

Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
ՃՈ աշխատակիցների հանձնարարականով համարանիշները տեղադրվեցին «Կրայսլերի» վրա, որի համարանիշներն են՝ 39 ՈP 999։


Просмотров: 346 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro