Пятница, 29.03.2024, 18:21
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 24 » «Մերսեդես»–ն ու «ՎԱԶ 2107» տաքսին բախվել են իրար, տաքսին շրջվել է, կան վիրավորներ (ֆոտո)
10:46
«Մերսեդես»–ն ու «ՎԱԶ 2107» տաքսին բախվել են իրար, տաքսին շրջվել է, կան վիրավորներ (ֆոտո)
Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես C180» մակնիշի 15 ՍՏ 789 համարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի «Ապոլլո» տաքսի ծառայությանը պատկանող Տ 5585 համարանիշի մեքենաները։ Բախման հետևանքով տաքսին շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Մերսեդեսը» վարել է 22–ամյա Տարոն Սարգսյանը, իսկ տաքսին՝ 33-ամյա Գարեգին Վարդանյանը։

Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ 

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գխավոր վարչության Երևանի քննչական վարչության ՃՈ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ 

Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզելու համար։ 

Դեպքի վայր են բերվել նաև քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի մեքենաները տեղափոխվեն Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «Մերսեդեսի» վարորդը աշխատում է Ռազմական ոստիկանությունում և, հավանաբար, նշված գործով կզբաղվի ՌՈ քննչական ծառայությունը։
Просмотров: 345 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro