Суббота, 20.04.2024, 17:03
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 28 » ՕԵԿ–ի «Գազելը» բախվել է Հանրապետականի «ՊԱԶ»-ին, կան վիրավորներ (ֆոտո)
17:47
ՕԵԿ–ի «Գազելը» բախվել է Հանրապետականի «ՊԱԶ»-ին, կան վիրավորներ (ֆոտո)
Ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 
Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել «Գազել» մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և «ՊԱԶ» մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։
 
Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է «Գազելի» վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղևորներ։
«ՊԱԶ»–ը վարել է «Այնթապ» գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Վարդազարյանը։
 
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Գազել»–ի մեջ եղել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ «ՊԱԶ»–ը, որը ուսանողների անվճար երթևեկության համար է նախատեսված։

Վթարի հիմնական մեղավորը, ըստ հավաքվածների, եղել է «Գազել»–ի վարորդը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։
 
Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար «Գազել»–ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 272 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro