Пятница, 29.03.2024, 18:04
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 28 » «Օպելն» ու «ՎԱԶ 21 112»–ը բախվել են իրար, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
19:00
«Օպելն» ու «ՎԱԶ 21 112»–ը բախվել են իրար, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Փափազյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածի թիվ 30 էլեկտրական սյան դիմաց իրար են բախվել 42–ամյա Արթուր Թուլխանյանի վարած «Օպել» մակնիշի 31 ՏՕ 361 համարանիշի և «Մետաքս» տաքսի ծառայության վարորդ 25-ամյա Վոլոդյա Մինասյանի վարած «ՎԱԶ 21 112» մակնիշի Լ 0350 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 21 112»-ի վարորդն ու նրա ուղևոր 25-ամյա Ջեյն Պետրոսյանը և «Օպելի» ուղևորներ 38-ամյա Կարինե Հակոբյանը, 17–ամյա Էլեն Հովհաննիսյանը, 14-ամյա Սամվել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
 
Գ. Շամշյանը հայտնում է, որ Էլեն և Սամվել Հովհաննիսյանները քույր ու եղբայր են և սովորում են Պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում։
 
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ՝ Աշոտ Ասատուրյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 332 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro