Суббота, 20.04.2024, 00:15
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 25 » Քյարքիի ոլորաններում «Մերսեդեսը» գլորվել է ձորը, կա վիրավոր (ֆոտո)
21:23
Քյարքիի ոլորաններում «Մերսեդեսը» գլորվել է ձորը, կա վիրավոր (ֆոտո)
Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Սասուն Սանդրոսյանը, վարելով «Մերսեդես 320» մակնիշի 73 NU 777 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական շրջանի Քյարքիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մ գլորվել ձորը:

Վթարի հետևանքով վարորդը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատ քաղաքի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը:

Քննիչ հանձնարարականով ավտոմեքենան ձորից դուրս է բերվելու և տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 238 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro