Суббота, 20.04.2024, 06:20
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 10 » Սյունիքի մարզում «Սուբարու»–ն շրջվել է, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
21:47
Սյունիքի մարզում «Սուբարու»–ն շրջվել է, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)
 Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Երևանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 38-ամյա Ալեքսանդր Ավետիսյանը, վարելով «Սուբարո» մակնիշի 30 ՏՍ 491 համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180 կմ հատվածում Ծղուկ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
 
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Երևանի Հարավ–արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 41-ամյա Արթուր Վարդանյանը և Խուդյակով 70 տան բնակիչ 38-ամյա Արմեն Գիգոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայության տեսուչներ Ռուդիկ Խանզրդյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները։ Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սիսիանի բաժնի տուգանային հրապարակ
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 271 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro