Четверг, 25.04.2024, 00:34
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Май 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Главная » 2012 » Май » 26 » Սյունիքի մարզպետի աներձագը «Մերսեդես Բենց Ջի 500»-ով բախվել է «ՎԱԶ 21 074»-ին
19:08
Սյունիքի մարզպետի աներձագը «Մերսեդես Բենց Ջի 500»-ով բախվել է «ՎԱԶ 21 074»-ին
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել մայիսի 3-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 23.40-ի սահմաններում, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի միջպետական ավտոճանապարհի 222-րդ կմ–ի հատվածում Գորիսի բնակիչ, 39-ամյա Վարդան Բարսեղյանը, վարելով «Մերսեդես Բենց Ջի 500» մակնիշի 77 NL 077   համարանիշի ավտոմեքենան ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գորիսի բնակիչ, 29-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած «ՎԱԶ 21 074» մակնիշի 08 ՏՏ 677 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո  «Մերսեդես Բենց Ջի 500»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

ՃՈ հետաքննիչ Վ.Սաղոյանի կողմից կատարված  աշխատանքների արդյունքում պարզվում է, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել` «Մերսեդես Բենց Ջի 500»-ի վարորդը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը, ով աշխատում է «Տաթև» ՀԷԿ-ում, իսկ վթարից մեկ շաբաթ անց վնասված «Մերսեդես Բենց Ջի 500»-ը տեղափոխվել է Երևան, և մարզպետի «դաբրոյով» նոր «Մերսեդես Բենց Ջի 500» է տեղափոխել Գորիս:
    
Просмотров: 318 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro