Четверг, 25.04.2024, 22:08
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Главная » 2012 » Апрель » 24 » Սյունիքում մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ֆոտո)
21:54
Սյունիքում մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ֆոտո)
Ապրիլի 24–ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն հաղորդվել է, որ 00.57–ին մարզային դիսպետչերական կենտրոն հաղորդել են, որ Կապան–Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Շտապ դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 18 ՍՏ 984 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ 33–ամյա Վահագն Առաքելյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը։ 

Փրկարարները մեքենայից դուրս են բերել Վ. Առաքելյանին, ում էլ 1-03 շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։

Վ. Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Просмотров: 333 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro