Четверг, 25.04.2024, 03:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 3 » Վթարի է ենթարկվել Սոֆի Դևոյանի «Մերսեդեսը», կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)
21:16
Վթարի է ենթարկվել Սոֆի Դևոյանի «Մերսեդեսը», կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)
 հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես դեպքի վայրից   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 4.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 106/6 հասցեում գտնվող ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի նորակառույց շենքի հարևանությամբ «Մերսեդես Ցե 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ «Էրեբունի», 3-ը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ։ Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Մերսեդեսը» պատկանում է հայտնի պարուսույց Սոֆի Դևոյանին։ Վթարից հետո «Մերսեդեսի» վարորդը, ով ըստ Գագիկ Շամշյանի 46-ամյա Հմայակ Միքայելյանն է, դեպքի վայրից դիմել է փախուստի։ 

Սակայն, վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանը, Ավետիք Քալաշյանը և Ոստիկանությոան Էրեբունու, ինչպես նաև Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի վայրից մոտ 300 մ հեռավորության վրա նկատել են նրան։ Ոստիկանների հարցին ի պատասխան «Մերսեդեսի» վարորդը հայտնել է, որ ինքը նշված վթարի հետ կապ չունի, իսկ իր մարմնի վրա եղած հետքերը Նոր Նորքում տեղի ունեցած ինչ–որ ծեծկռտուքի արդյունք է։ Սակայն, պարզվում է, որ նա փորձում էր ոստիկաններին մոլորեցնել։ 

Եվ երբ նրան ոստիկանները փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, ըստ հավաքվածների՝ նա «դեբոշ է սարքել»։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ավելի ուշ վթարի վայր ժամանեցին Սոֆի Դևոյանի ամուսինն ու որդին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Դևոյանի որդին պատմել է, որ «Մերսեդեսը» գալիս էր իրենց հետևից, որպեսզի իրենց տեղափոխեր «Զվարթնոց» օդանավակայան։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Քաջարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Սամվել Առաքելյանը, 28-ամյա Արա Գևորգյանը, 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը և 30-ամյա Հրայր Սիմոնյանը։

Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է Սամվել Առաքելյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ «Մերսեդեսի»– ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՃՈ աշխատակիցներ Վ. Գաբրիելյանն ու Ա. Քալաշյանը և տեղում եղած քաղաքացիները։ 



Просмотров: 869 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro