Пятница, 19.04.2024, 16:02
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Չաթ
Մեր հարցումը
Ինչպես կգնահատեք մեր կայքը
Всего ответов: 665
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտք
Օրացույց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Главная » 2012 » Июнь » 3 » Խոշոր ավտովթար Արարատի մարզում. շրջվել է Վեդի–Երևան երթուղային ավտոբուսը. 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո, տեսանյութ)
09:45
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. շրջվել է Վեդի–Երևան երթուղային ավտոբուսը. 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո, տեսանյութ)
հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպեսդեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.35-ի սահմաններում Երևան–Արտաշատ ավտոճանապարհի 10–րդ կմ–ին՝ Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել է «ՖԱՈՒ» մակնիշի 3382 Լ համարանիշի Վեդի–Երևան երթուղային ավտոբուսը։

Նախնական տվյալներով ուղևորներից մեկը մահացել է, իսկ վարորդը՝ Լիպարիտ Կարապետյանը և ավտոբուսի մեկ այլ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը 70-ն անց մի կին է։ Վիրավորը ևս կին է։

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ–փրկարարական ջոկատի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզի փրկարար վարչության աշխատակիցները։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ շրջվելու հետևանքով ավտոմեքենայում եղած ողջ դիզվառելիքը թափվել էր։ Այն չեզոքացնելու նպատակով հրշեջներն օգտագործել են մեծ քանակի ջուր։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ–փրկարարները և ճանապարհային ոստիկանները կարողանան աշխատել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Просмотров: 397 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:
Код *:
Site By ArmSuro